‘Տրանսսեքսուալ Աննա Գրոդսկան կառաջադրվի Լեհաստանի նախագահի պաշտոնում’

1076

Լեհաստանում առաջին տրանսսեքսուալը՝ Աննա Գրոդսկան, որն Ազգային ասամբլեայի ստորին պալատի պատգամավոր է, լեհական լրատվամիջոցներին հայտարարել է, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Լեհաստանի նախագահի պաշտոնում: Այդ մասին հունվարի 30-ին տեղեկացրել է Newsweek Polska-ն:

Գրոդսկայի խոսքով՝ իր թեկնածությունը կպաշտպանի «Կանաչների կուսակցությունը», որի անդամն է ինքը: Լրագրողների հետ զրույցում ապագա թեկնածուն հայտարարել է, թե չի վախենում քաղաքական գործիչների քննադատությունից, քանի որ «նրանք չեն որոշում կայացնողները»:

Գրոդսկան պատգամավոր է ընտրվել 2011 թ.՝ սեռը վերջնականապես փոխելուց մեկ տարի անց: Նա իրավապաշտպան «Trans-Fuzja» կազմակերպության հիմնադիրն է, որն զբաղվում է տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Հայաստանն առայժմ մտադիր չէ ռազմական գործողություններ ծավալել Լուսնի վրա»’
Հաջորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի մասին» օրենքի որոշ կետերի գործողությունը հետաձգվել է մինչեւ հուլիսի 1-ը ‘