‘Տրանսֆերտների ծավալները կգերազանցեն ՀՀ բյուջեն. Մամուլ’

1003

«ՀՀ ԿԲ վիճակագրական տվյալների՝ 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից կատարված փոխանցումների ծավալը կազմել է 974 մլն դոլար, որից 738 մլն դոլարը՝ օգնության և աշխատավարձի վճարման նպատակով։ 2009թ. առաջին կիսամյակի համեմատ այս թիվն աճել է 62 տոկոսով, 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 58 տոկոսով»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Մասնագետների պնդմամբ՝ փոխանցումները սեզոնային բնույթ ունեն և արդեն երկրորդ կիսամյակում մոտ 1.5 անգամ կգերազանցեն վերոհիշյալ թիվը։ Արդյունքում հնարավոր է, որ 2013թ. փոխանցումների ծավալները կազմեն մոտ 2,5 մլրդ դոլար, որը հավասար կլինի բյուջեի եկամուտների ծավալներին։ Այլ կերպ ասած՝ Հայաստան արտերկրից մտնում է մոտավորապես ՀՀ պետական բյուջեի չափ գումար։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացին իրականում ապրում է դրսից եկած փոխանցումների հաշվին, փոխանցումներ, որոնք անում են արտագնա աշխատանքի մեկնած կամ արտագաղթած ՀՀ քաղաքացիները»,–եզրափակում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Mercedes-ը վրաերթի է ենթարկում Ադոլֆ Հիտլերին. Գովազդ, որը եթեր չհեռարձակվեց’
Հաջորդ հոդվածը‘Փակ շուկայի աղճատումը ավարտական փուլում է. «Սիթիի» բացումը` սեպտեմբերի 15-ին. Մամուլ’