‘Տրապատոնի. Պրանդելին նման է մահապարտի, որը չգիտի իր մահվան оրը ‘

827

 

Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ջովանի Տրապատոնին  կարծում է, որ  «Սկուադրա աձուրա»-ի մարզիչ Չեզարե Պրանդելիի գործողությունները  Աշխարհի առաջնությունում չեն կարող բարձր արդյունք ապահովել: Խմբային փուլում իտալացիները կպայքարեն Անգլիայի, Ուրուգվայի և Կոստա Ռիկայի դեմ:

«Պրանդելին նման է մահապարտի, ով չգիտի  իր մահվան оրը», — Տրապատոնիի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը: 

75-ամյա մասնագետը Իտալիայի հավաքականը գլխավորել է երկու խոշոր մրցաշարերում: Նրա թիմի համար 2002 թվականի առաջնությունն ավարտվել է  1/8 եզրափակչով, իսկ Եվրո-2004-ին «Սկուդրա աձուրան»  ընդհանրապես խմբից դուրս չի եկել:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկական ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է դատի տալ բրիտանական մամուլին’
Հաջորդ հոդվածը‘Հաղթանակը Մունդիալում խոստանում է ոչ միայն պատիվ ու փառք, այլև լավ ֆինանսական հատուցում’