‘Տրիպոլիում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ բռնության’

887

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ երկրում բռնությունների: Ակցիան կայացել է Բենգազիում կատարված ահաբեկչությունից մի քանի ժամ հետո. ականապատված ավտոմեքենան պայթել էր Բենգազիի հիվանդանոցի մերձակայքում, պայթյունի հետևանքով զոհվել էր, տարբեր տվյալներով՝ չորսից տասնհինգ մարդ, առնվազն երեսուն հոգի վիրավորվել էր: Ահաբեկչությունից հետո Լիբիայի խորհրդարանը արտակարգ նիստ էր անցկացրել՝ ուժային կառույցների մասնակցությամբ:

Չնայած իշխանությունների ՝ երկրում կարգուկանոն հաստատելու ջանքերին, Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո անվտանգության ոլորտում իրավիճակը շարունակում է չափազանց բարդ լինել: Կիրակի օրը զինված ոստիկանության մարտիկները դադարեցրել էին ԱԳՆ և արդարադատության նախարարության շենքերի պաշարումը, որոնք նախկին հեղափոխականները  գրավել ու պահում էին համարյա երկու շաբաթ՝ պահանջելով կառավարության կառույցներից արտաքսել բոլոր «քադաֆիականներին», հաղորդում է euronews.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը կրկին չի կարողացել գրանցել իր կուսակցությունը’