‘Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել երկու կնոջ’

1453

ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուչից տեղեկատվություն

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Սարա Քոլրիջը՝ «աղքատիկ» կենսագրությամբ գեղեցկուհին’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները’