‘ Տ. Ուրիխանյանը Տ. Սարգսյանից հետաքրքրվում է «Նաիրիտի» եւ 16,6 միլիոն դոլարի կարտոֆիլի մասին ‘

1046

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներին է ուղարկել այն հարցը, որը այսօր պետք է հնչեցներ ԱԺ-ում, սակայն, ժամանակի սղության պատճառով չի հասցրել:

Ուրիխանյանի հարցի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հերթական քառօրյայի երրորդ օրը կանոնակարգով նախատեսված մեկուկես ժամվա ընթացքում պատրաստվում էի ՀՀ վարչապետին հարց ուղղել, թե արդյո՞ք ինքը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ, այդ իսկ խորհրդի քննարկմանը ներկայացրել է իր ու իր մերձավորների հետ առնչվող որոշ հարցեր: Խոսքը գնում է և´ լրատվամիջոցների, և´ քաղաքացիների կողմից անընդհատ բարձրաձայնվող «Նաիրիտ» գործարանի հետ կապված որոշ մութ պատմությունների ու վարչապետի կամ իր մերձավորների՝ Մասիսի տարածաշրջանի ջրատար խողովակների տարհանման ու վարչապետի ու իր մերձավորների` 16,6 միլիոն դոլարի կարտոֆիլի մասին դասախոսությունների վրա իբր ծախսելու ու վարչապետի կամ իր մերձավորների կապի մասին:
Քանի որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները հերթական անգամ իրենց՝ իբրև նախօրոք տրված գրավոր հարցերն ու պատասխանները որոշեցին վերարտադրել դահլիճում, ինչի պատճառով վատնվեց ժամանակի զգալի մասն ու հարցս հնչեցնելու համար հերթ չհասավ, հարկադրված այն տրամադրում եմ լրատվամիջոցներին:

Հույս ունեմ, որ վարչապետը կպատասխանի՝ քննարկվե՞լ են, կամ քննարկվելու՞ են այդ հարցերը խորհրդի նիստում և դիտարկվու՞մ են արդյոք դրանցում կոռուպցիոն դրսևորումներ, թե՝ ոչ»:

 

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայում ինքնահրկիզման հերթական դեպքն է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘Այ տրամաբանության ռահվիրաներ ջան, ձեզ կարելի՞ էր լիդերին չհավանել ու չմիանալ, ուրիշներին չի կարելի՞ ‘