‘Տ. Ուրիխանյան. «Հրապարակ»-ի տեղեկությունը սուտ է ‘

1077

— Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի համաձայն` ԲՀԿ-ից ինչ-որ աղբյուր մանրամասներ է հայտնել վերջին քաղխորհրդի նիստից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
— Կարճ` տեղեկությունը սուտ է: Որևէ մեկը իրավասու չէ դռնփակ նիստերի վերաբերյալ տեղեկություն տրամադրել, և կարծում եմ` չի էլ տրամադրել: Այդ հայտնի «հոդվածագիրներն» իրենց հայտնի «աղբյուրներով» հանդերձ առաջին անգամը չէ, որ նյութեր են պատրաստում ոչ թե տեղեկատվության, այլ սեփական ֆանտազիայի հիման վրա: Պաշտոնապես հայտնում եմ` այո, նիստին քննարկվել են բազմաթիվ հարցեր, բայց դրանց շուրջ որևէ տեղեկություն չի տրամադրվում:
— Այդ դեպքում ո՞րն էր ապատեղակատվության իմաստը, որն ի դեպ, լայնորեն տարածվում է:
— Ես չգիտեմ: Երևի ասել են` գրեք. Գրում են:

 

HayNews.am 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլիին դուրս են հրավիրում նախագահական նստավայրից ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիայում կառավարական զինվորների սպանությունները ռազմական հանցագործություն է’