‘Տ. Ուրիխանյան. Սեփական կարծիքդ մի պարտադրիր ուրիշներին’

843

«Ամերիկացի գրող Այզեկ Ազիմովն ասում էր՝ «Համաձայն եմ, որ յուրաքանչյուր մարդ ունենա սեփական կարծիք, բայց դեմ եմ, որ որևիցե կարծիքը հրամցվի, պարտադրվի մնացած բոլորին»: iLur.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Ս. Ֆարմանյանը Facebook սոցցանցի իր էջում կատարած գրառումով հարցադրում է անում, թե ո՞րն է իրականում «Բարգավաճ Հայաստանի» կողմից այդքան հնչեցվող «այլընտրանքայնությունը», և հորդորում այս ուժին գոնե տեսակետներ ներկայացնել արտաքին քաղաքական կողմնորոշման մասով։

Նախորդ հոդվածը‘Լիբիայում ցուցարարների ամբոխը ներխուժել է խորհրդարան ‘
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Մարտիրոսյան. Հոկտեմբերին արձանագրվել է 1,2% գնաճ’