‘Տ.Սարգսյանը «հանձնարարել է անշեղորեն հետեւել» ՄՄ ճանապարհային քարտեզի ժամանակացույցին’

780

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, և խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանք ներկայացնել պարբերաբար անցկացվելիք խորհրդակցությունների ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանը կհուղարկավորվի Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Արշակ Զաքարյանի «Անպետքը» ֆիլմը՝ լեհական կինոփառատոնի վերջնական փուլում. Տեսանյութ’