‘Րաֆֆին Սերժին սպասելու է Ազատության հրապարակում’

1164

Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը, մինչեւ ժամը 14.00-ը կսպասի Սերժ Սարգսյանին:

«Մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը եւ իշխանափոխության արարողակարգը կատարենք այստեղ՝ հենց այստեղ՝ հրապարակավ, ձեր աչքի առաջ՝ Ազատության հրապարակում: Բանավեճ չստացվեց, ցավում եմ, բայց եթե կա տղամարդու խոսք, Սերժ Սարգսյանին վայել տղամարդու խոսք, ես ակնկալում եմ, որ ինքը վաղը գա այստեղ: Մենք պիտի մնանք այստեղ մինչեւ հաղթանակ» 

Րաֆֆի Հովհաննիսյանից հետո ելույթ ունեցավ իր խոսքերով՝ ապագա նախարար Անահիտ Բախշյանը: Այժմ ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ հոդվածը‘Միլները, Ցուկենբերգը և Բրինը կենսաբժշկական խոշորագույն մրցանակ են սահմանել’
Հաջորդ հոդվածը‘Կառլո Անչելոտին կարող է գլխավորել «Ռեալը»’