‘Րաֆֆի Հովհաննիսյանը Գորիսում օգնել է տատիկին լվալ խանութի շեմքը’

2038

Այսօր Գորիսում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը գորիսեցիների հետ չկայացավ ոչ այն տեսքով, ինչպես ծրագրված էր՝ հանդիպում Գորիսի քաղաքապետարանի դիմացի հրապարակում, հաղորդում է Tert.am-ը:

«Բանն այն է, որ գորիսեցիները միահամուռ չեն հավաքվել մեկ վայրում, շատերը նրան տեսնելով փախել են կամ չեն արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի բարևներին:
Չնայած սրան, նախքան Սիսիան ուղևորվելը Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի նեղ ձևաչափով հանդիպումներ է ունեցել՝ այցելելով մթերային խանութներ և վարսավիրանոց:

Խանութներից մեկի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը կռացավ և շեմը լվացող տատիկի ձեռքից վերցրեց լաթն ու լվաց խանութի շեմքը: Ապա՝ մտավ մի խանութ, որի վրա գրված էր «ապառիկ» և հարցրեց՝ ուզո՞ւմ են իր բարևն առնել, թե ոչ: Ասացին, որ այո: Մի քիչ Գորիսում պտտվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դիմացի պատշգամբից 90 տարի առաջ հերոս Անդրանիկն ու Գարեգին Նժդեհը ելույթ են ունեցել», — գրում է Tert.am-ը:

Նախորդ հոդվածը‘Հայացք՝ «ներսից». Դասադուլին դեմ են «լիկվիդ մնացած» ուսանողները’
Հաջորդ հոդվածը‘Երեւանը գարունն է դիմավորում (Ֆոտոշարք)’