‘Րաֆֆի Հովհաննիսյանը Թևան Պողոսյանին կոչ է արել վայր չդնել մանդատը’

1003

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հուսով է, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով հրաժարվել է իր մանդատից, միտքը կփոխի և կվերադառնա իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին Հովհաննիսյանը լրագրողներին հայտարարել է հունվարի 10-ին Ազատության հրապարակում:

Հովհաննիսյանը նշել է, որ տեղեկացված չի եղել Պողոսյանի որոշման մասին և արդեն նրան կոչ է արել վերադառնալ պաշտոնին: Ընդ որում՝ նա նաև հայտարարել է, որ իր և Պողոսյանի միջև տարաձայնություններ չկան, և վերջինիս այդ որոշումը պայմանավորված չէ ներկուսակցական իրավիճակով: Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը պատգամավոր էր դարձել այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր հրաժարվել իր պատգամավորական մանդատից:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը հրաժարվել է փաստաբանների դժգոհությունն առաջացրած օրինագծից’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը «սաքուլիկենցից» վիրավորված լրագրողներին առաջարկում է դիմել վարչական դատարան’