‘Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին միայն Ազատության հրապարակում’

1247

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հաստատում է տեղեկատվություն այն մասին, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելու առաջարկ է արել, որը Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է: «Առաջարկը եղել է միջնորդավորված և առաջարկվել է հանդիպել նախագահական նստավայրում: Մինչ առաջարկը Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտնել էր հացադուլի մասին և ասել, որ լինելու է Ազատության հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ կհանդիպի Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակում», — Panarmenian.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփ Խուրշուդյանը:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանրահավաքի ժամանակ ասաց, որ հացադուլ է հայտարարում: Նա այժմ Ազատության հրապարակում է, իսկ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ դատավոր. Ինչո՞վ ենք այս պահին զբաղված’