‘Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի մարզային հանրահավաքները’

1168

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է մարզային հանրահավաքները: Այս մասին նա հայտարարեց այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ՝ խոսելով իր հետագա անելիքների մասին: Մինչ այդ Կենտրոնական ընտրկանա հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելու օրը, այսինքն՝ վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով:

«Մենք շարունակլում ենք ոչ թե արյան, ոչ թե չարության, այլ իրավունքի, ժպիտի, բարևի հեղափոխությունը: Եվ ես այդ բարևը առանց ամաչելու, ժպիտով, լիարժեք, որպես ձեր ընտրյալ, ձեր ծառան տանելու եմ քաղաք առ քաղաք»,- հայտարարեց Հովհաննիսյանը: 

Փետրվարի 26-ին հանրահավաքներ են նախատեսված Արմավիրում, Մեծամորում, Էջմիածնում, Մասիսում, Արտաշատում, Արարատում, Սուրենավանում, Արենիում, Եղեգնաձորում, Վայքում: Փետրվարի 27-ին՝ Ագարակում, Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում: Փետրվարի 28-ին՝ Չարենցավանում, Բյուրեղավանում, Նոր Հաճնում, Աբովյանում, իսկ ժամը 17-ին Երևանի Ազատության հրապարակում: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի աթլետիկայի հավաքականի ավտոբուսը շրջվել է Թուրքիայում. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ եւ գնաց Եռաբլուր’