‘Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՅԴ-ի և «Սարդարապատի» ղեկավարության հետ’

1385

Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Կողմերը քննարկել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվել են ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները:

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը ՊՆ ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը նորից հաղթանակ է պարգեւում «Սպարտակին». Տեսանյութ’