‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 1-ին կմիանա Կոնգրեսի կազմակերպած ակցիային’

2056

Երեւանի քաղաքապետարանը այսօր` փետրվարի 25-ին, ի գիտություն  է ընդունել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մարտի 1-ին ժամը 17.00-19.45 Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ: Այս մասին, ըստ NEWS.am-ի, հայտնել են Երեւանի քաղաքապետրանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել մարտի 1-ին հավաք-երթ անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած հայտը: Ըստ այդմ, հավաքը ժամը 18.00-ին կմեկնարկի Ազատության հրապարակում, իսկ այնուհետև մասնակիցները երթը կանցկացնեն հետևյալ երթուղով՝ Ազատության հրապարակ — Մաշտոցի պողոտա — Գր. Լուսավորչի փողոց — Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածք — Իտալիայի փողոց — Վ. Սարգսյան փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Թումանյան փողոց — Ազատության հրապարակ:

Նախորդ հոդվածը‘Ուսանողները «ակրոբատիկ հնարքներ» են կիրառում դասադուլին միանալու համար (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Երեք փոքրիկ պատմություն, որոնք նվիրում եմ Հայոց համազգային շարժմանը եւ Հայ ազգային կոնգրեսի մնացյալ ընկերներիս’