‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 2-ին կհայտնի՝ վերջապես ՍԴ դիմելո՞ւ են, թե՞ ոչ’

1161

Մարտի 2-ին, մեր հավաքին ձեզ կտեղեկացնենք մեր ընդհանուր որոշման մասին: Քիչ առաջ այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությանը:

«Այս հարցում էլ կան տարբեր տեսակետներ, բայց որ մենք հետո իրար չնեղացնենք, չբամբասենք, իրար հետ խորհուրդ անենք և միշտ այս խորհուրդը պիտի անենք ձեզ հետ, դուք էլ ինձ հետ»,- ասել է Հովհաննիսյանը՝ հարցնելով ժողովրդին, թե ով է կողմ ՍԴ դիմելուն, ով՝ դեմ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը iLur.am-ին հայտնել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ կհայտարարի ՍԴ դիմելու իրենց դիրքորոշման մասին: 

Նախորդ հոդվածը‘«Մարսելի» սկանդալային ֆուտբոլիստը ծաղրել է Իբրահիմովիչի քիթը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել, թե ինչու էր զայրացել գյուղնախարար Սերգո Կարապետյանը’