‘Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 5-ին Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին հրավիրում է Ազատության հրապարակ’

1101

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ մարտի 5-ին Ազատության հրապարակ հրավիրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, Սերժ Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Տիգրան Սրագսյան, Ձեզ նույնպես հրավիրում եմ այստեղ հաշվետվություն տալու, պատասխան տալու համար աղքատության, անգործության, արտագաղթի ու փոքր և միջին ընտանեկան բիզնեսի համար: Ամոթ Ձեզ, Թեղուտի վերջին որոշման համար: Եկեք հաշվետվություն տվեք մեր ուժային, դատական կառույցների հակապետական գործունեության համար: Ազատության հրապարակ հրավիրում եմ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հրաժարական տվեք, պարո՛ն Մարգարյան, նրա համար, որ հավաքել եք ուսուցիչներ և իրականացրել ընտրախախտումներ, եկեք հրաժարական և հաշվետվություն տվեք ձեր կատարածների համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երկուշաբթի օրը կհայտնի, թե արդյո՞ք կդիմի Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 5-ին հրավիրում է քաղաքացիներին ժամը 15:00-ին Եռաբլուր, իսկ ժամը 17:00-ին՝ Հանրապետության հրապարակ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. պարոն Սարգսյան, հարգանքով հանդերձ դավայծե, եկեք երդումը արեք այստեղ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են (Տեսանյութ)’