‘Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է փետրվարի 28-ից մինչեւ մարտի 25-ը Ազատության հրապարակում հանրահավաքներ անել’

1370

Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների դիմումը Ազատության հրապարակում փետրվարի՝ 28-ին եւ մարտի 2-ին, ժամը 15-19-ը հավաք անցկացնելու վերաբերյալ։ Մարտի 1-ին հավաք անցկացնելու դիմումը դեռ քննարկման փուլում է, քանի որ այդ օրը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ ՀՀՇ-ն (ՀՀՇ հայտն արդեն ի գիտություն է ընդունվել-iLur.am)։ Ի դեպ, «Ժառանգությունը» դիմել է նաեւ Ազատության հրապարակում մարտի 3-25-ը ամեն օր հավաքներ անցկացնելու դիմումով։ Դրանք դեռ քննարկման փուլում են։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը։

Նախորդ հոդվածը‘Ուսանողին հեռացնում են քոլեջից՝ դասադուլին մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը ԵՄ-ից պահանջում է գնահատական տալ քաղաքական հալածանքներին Ուկրաինայում’