‘Րաֆֆի Հովհաննիսյանիը դստեր տարեդարձի առիթով հացադուլը չի դադարեցնի’

1452

Եթե առաջարկած հարցերին լուծում չլինի, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, ի տարբերություն 2011-ի, 15 օրից երկար կտեւի: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

iLur.am-ը հիշեցրեց, որ 2011-ին Հովհաննիսյանի «Ազատության ծոմը» ընդհատվեց դստեր ծննդյան տարեդարձի նախօրյակին՝ մարտի 30-ին: «Ինչպե՞ս եք պատրաստվում այս տարի նշել Շուշիի տարեդարձը»՝ հարցին ի պատասխան պարոն Հովհաննիսյանը նշեց, որ «պետք է ուրախացնի չարակամներին ու տխրեցնի ընտանիքի անդամներին, քանի որ, եթե (Սերժ Սարգսյանին ուղղված-խմբ) իր հարցերին լուծում չլինի, ապա հացադուլը կարող է 15 օրից ավել տեւել»: Նա նկատեց նաեւ, որ երկու տարի առաջ իրեն հեգնում էին՝ դստեր ծննդյան տարեդարձի առիթով հացադուլը դադարեցնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանն արգելել է գործավարության մեջ ռուսաց լեզվի կիրառումը’