‘Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում (Տեսանյութ)’

1075

Այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական ֆորումի ժամանակ քաղաքացիների հետ կզրուցեն ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Լրագրողների հետ հանդիպմ,անը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, զրույցը կընթանա խորհրդարանական կառավարման հիմունքների եւ նպատակահարմարության հարցի շուրջ: 

«Սահմանադիր ժողով, հանրաքվե, խորհրդարանական կառավարում, ընտրովի մարզպետներ, հատուկ անկախ դատախազ, որը կքննի բոլոր գործերը, Հայաստանը կանդամակցի Միջազգային քրեական դատարանին», — իրավաքաղաքացիական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Սահմանադիր խորհուրդը կարող է գլխավորել իրավաբան Վարդան Պողոսյանը, «բայց կարիք չկա դրա մեջ ներքաշել ինձ այս խորհրդարանի պայմաններում: Դա ծաղր է, փշրանք է», — ասաց նա: Հիշեցնենք, գործող իշխանությունները Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես հետընտրական ճգնաժամը հաղթահարելու միջոց, առաջարկել են գլխավորել Սահմանադիր ժողովը, որը կնախապատրաստի 2-3 տարի անց հանրաքվեի դնելիք Սահմանադրության հանրաքվեն: Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին. Ընտրությունները կեղծել եք անձամբ Դուք’
Հաջորդ հոդվածը‘Այլընտրանքային ու ստվերային խեղկատակություն’