‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը կղեկավարի մարշալ Բաղրամյանի զարմիկը. մամուլ’

883

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը կղեկավարի մարշալ Բաղրամյանի զարմիկը. մամուլ

Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: Նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր որդու՝ Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լևոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան և ղեկավարել իր նախընտրական շտաբը:

Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է: Նա մի քանի օր ժամանակ է խնդրել՝ պատասխանելու առաջարկին և, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: «Ժառանգությունն» առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը»,- գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘Նոր մահ Զատիկյանների տանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բանկային փլուզու՞մ. Մամուլ’