‘Րաֆֆի Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ կդիմի ՍԴ’

1210

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ մինչև մարտի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած արդյունքները բոոքարկելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը՝ Հովհաննիսյանը:

Նա թվարկել է Սահմանադրական դատարանի անդամների անուններն ու հայտարարել, թե սա նրանց համար երկրում սահմանադրական կարգը հաստատելու վերջին հնարավորությունն է:

«Ժառանգության» առաջնորդը նաև տեղեկացրել է, որ շարժամը հարող քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ միասին ձեռնամուխ են լինելու այլընտրանքային գործադիր իշխանության, արդարադատության և օրենսդիր իշխանության ստեղծմանը:

Նախորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով (ֆոտոշարք, թարմացված)’