‘Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ երթով գնում է նախագահական (տեսանյութ)’

1413

Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ քանի որ վստահ է, որ Սրեժ Սարգսյանը չի գալու հրապարակ իր հետ հանդիպման և քանի որ երեկ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել էր, որ ինքը ցանկացած պահի կարող է գնալ նրա հետ հանդիպելու, ինքը հենց հիմա գնում է նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26:

Մինչ այդ նա տևական ժամանակ բանակցում էր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի: Վերջինս համոզում էր, որ Հովհաննիսյանը հավաք չանի հրապարակում, որովհետև այն արտոնված չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, թե ինքը որպես ընտրված նախագահ առաջին հերթին է պարտավոր հետևելու օրենքին և եթե Օսիկյանը գտնում է, որ ինքը օրենք է խախտում, կարող է ձերբակալել իրեն: 

Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ գնում է նախագահական:

Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ 

Նախորդ հոդվածը‘Է.Շարմազանովի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները սպասում են (ուղիղ)’