‘Րաֆֆի Հովհաննիսյան. Խաչատուր Քոքոբելյանի սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ’

1245

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարություն է տարածել ՝ անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ու իր հարաբերություններին: հայատարարության տեքստը iLur.am-ը ներկայացնում է ստորև.

Խաչատուր Քոքոբելյանն անձամբ հրապարակեց իր սուտը, այն էլ` հերթականը, ինչի համար մեծ ցավ եմ ապրում:  

Ցավ եմ զգում հատկապես այն հրաշալի, խոստումնալից երիտասարդների համար` «Ազատ դեմոկրատներից», «Ժառանգությունից» եւ քաղաքացիական հոսանքներից, ովքեր անմնացորդ նվիրվեցին նախորդ ընտրարշավին: 

Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով` ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ: 

Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: 

Այդ մեկը` եթե երբեւէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է: 

Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջեւ: 

Եվ վերջում` նրա սատարումը որեւէ հարցում ցանկալի չէ: 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

12 հոկտեմբերի 2012

Երեւան

Նախորդ հոդվածը‘Թուրինջի չափի ակնախնձոր. գիտնականները փնտրում են տիրոջը ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ես այս հետապնդումը քաղաքական եմ համարում’