‘Րաֆֆի Հովհաննիսյան. Շատ շուտով պիտի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ (թարմացվում է)’

373

17:55 Ասուլիսն ավարտվեց, այժմ տեղի կունենա մի փոքր համերգ, իսկ վաղը ժամը 12.00-ին ասուլիս կտա Արմեն Մարտիրոսյանը: Ես էլ ժամը 17.00-ին կպատասխանեմ ձեր հարցերին: Շնորհակալություն, որ միասին ենք:

17:50 Ինձ համար ընդունելի է, որ ընդդիմադիր բոլոր խմբակցությունները դուրս գան, որովհետև շատ շուտով պտի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և պիտի ունենանք իսկական ԱԺ, որ ներկայացնում է հայ ժողովրդի իսկական քվեն և նրանք, որոնք այսօր փոքրամասնության մեջ են պիտի դառնան ձեզ հետ միասին մեծամասնություն:17: 40 Սերժ Սարգսյանի 2008 երդմնակալության մասին: «Ես որոշեցի իմ ընդդիմությունը ներկայացնել ներկայությամբ այլ ոչ թե բացակայությամբ: Էլի սևազգեստ գնացի, լսեցի և դուրս եկա շենքից: ԵՎ ո՞վ ասաց, որ շամպայն խմեցի, կամ շնորհավորեցի: Ներեղություն եմ պահանջում իրենից»:

17: 36 Ես կդիտարկեմ պարոն Սարգսյանի կողմից ցանկացած համալիր, համափարպակ, համապետական հանգուցալուծման առաջարկ: Ցանկացած: Բայց ինքը պտի լինի ամբողջական և ոչ մասնակի:

17: 28 Մենք միասին ժառանգորդն ենք նախկին բոլոր ժողովրդական շարժումների:

17:23 Հարց. Եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ, դուք դու՞րս կգաք հացադուլից:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես կողջունեմ, եթե Պարոն Սարգսյանը գա Ազատության հրապարակ: Կարծում եմ, որ ՍԴ-ն էլ ունի եզակի հնարավորություն իր հետագիծը մաքրելու և ներկայացնելու իրական պատկերը փետրվարի 18-ին»

17:15 «Ես կողջունեմ, որ Սերժ Սարգսյանին, որ նա գա հրապարակ, մասնավոր քննության առնի մեր հիմնախնդիրները որոնք առկա են բոլորի համար»

17:05 Րաֆֆի Հովհաննիսյան . «Վաղը ժամը 12.00-ին ասուլիս կտա Արմեն Մարտիրոսյանը: Ես էլ ժամը 17.00-ին կպատասխանեմ ձեր հարցերին»

https://www.ilur.am/news/view/10299.html

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը Ազատության հրապարակում (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Աբրահամ Խաշմանյան. Հավաքական գլխավորելը պատիվ է ցանկացած մարզչի համար’