‘Ր.Հովհաննիսյանի ապրիլի 9-ի միջոցառում. Փաշինյանը մի հրապարակի համար է հայտ ներկայացրել, Ա. Մարտիրոսյանը՝ այլ ‘

1596

Ապրիլի 9-ի համար Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների ներկայացրած միանգամից երկու իրազեկում՝ Հանրապետության հրապարակում եւ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.03.2013թ. որոշմամբ ի գիտություն  է ընդունվել քաղաքացիներ Վահագն Հովակիմյանի եւ Նիկոլ Փաշինյանի 18.03.2013թ. իրազեկումը՝ ապրիլի 9-ին ժամը 10.00-22.00 Հանրապետության հրապարակում հավաք  անցկացնելու վերաբերյալ:
Ավելի վաղ՝ 15.03.2013թ. որոշմամբ, ի գիտություն էր ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի 11.03.2013թ. իրազեկումը՝  ապրիլի 9-ին ժամը 11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։

«Առանձին միջոցառում չէ, նախապես համաձայնեցված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եւ Հովհաննիսյանը ինքը եւ իր թիմը կորոշի, թե ապրիլի 9-ին որտեղ անցկացնել հանրահավաքը՝ Ազատության հրապարկում, թե Հանրապետության հրապարակում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ 

Նախորդ հոդվածը‘Մարտական դիրքում զինվոր է վիրավորվել ‘
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ թեկնածուներին. Թույլ տվեք հիշեցնել՝ այսօր Երևանում բնակվում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60.000 մարդ’