‘Ցաբրնոխ. ԼՂ մասին բանաձեւը ԵՄ պաշտոնական փաստաթուղթն է ‘

944

Եվրախորհրդարանի «Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ» բանաձևի` Լեռնային Ղարաբաղին առնչվող դրույթները պայմանավորված չեն Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշմամբ կամ հանրապետության հանդեպ Եվրախորհրդարանի վերաբերմունքի փոփոխմամբ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:

Պատասխանելով այն հարցին, թե անձամբ ինքն ինչպե՞ս է վերաբերվում բանաձևի` ԼՂՀ-ին առնչվող դրույթներին` պատգամավորը հայտարարել է. «Բանաձևն ընդունվել է եվրախորհրդարանականների մեծ մասի կողմից և հանդիսանում է ԵՄ պաշտոնական փաստաթուղթը»:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Բանաձևի 16 հոդվածում Եվրախորհրդարանը հիշեցրել է «Արևելյան գործընկերության անդամ մեկ պետության կողմից մյուսի տարածքը զավթելու մասին», ինչը հանդիսանում է Եվրոպական գործընկերության հիմնադիր սկզբունքների և նպատակների խախտում: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը`ելնելով ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1993 թվականին ընդունված 4-րդ բանաձևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր սկզբունքներից, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Լ’Ակվիլայի համատեղ հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘«Փարաջանով» ֆիլմը ներառվել է Տալլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում’
Հաջորդ հոդվածը‘Ջոուի Բարտոն. Իբրահիմովիչը արժանի չէ «Ոսկե գնդակին»’