‘Ցանկանալով խուսափել բռնաբարությունից՝ Հնդկաստանում զբոսաշրջիկը դուրս է ցատկել իր համարի պատշգամբից’

951

Հնդկաստանի Արգա քաղաքում բրիտանացի կին զբոսաշրջիկը դուրս է ցատկել հյուրանոցի պատշգամբից՝ վախենալով, որ իր սենյակը մտած տղամարդը կարող է բռնաբարել իրեն:

Երիտասարդ կինը որոշել է դուրս ցատկել պատշգամբից այն բանից հետո, երբ  ուշ գիշրը՝ ժամը 4:00-ին, նրա սենյակ է մտել հյուրանոցի արական սեռի աշխատակիցներից մեկը: Որոշ տվյալների համաձայն դա հյուրանոցի սեփականատեր Սաչին Չաուխանն է եղել կամ հյուրանոցի մենեջեր Սաչին Ջոհանը, որին ուղեկցել է թիկնապահը:

Տղամարդն իր բանալիով բացել է կնոջ սենյակի դուռը և մերսում առաջարկել նրան, ինչն էլ վախեցրել է վերջինիս: Կնոջ համարը հյուրանոցի երկրորդ հարկում է գտնվել և անկման հետևանքով նա գլխի և ոտքի վնասվածքներ է ստացել:

Նախորդ հոդվածը‘Warner Bros.-ը Թոմ Կրուզին առաջարկել է իր նոր ֆիլմի գլխավոր դերը’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները ԼՂ-ում պատասխանում են լրագրողների հարցերին (Տեսանյութ)’