‘Ցանցահենները ԱՄՆ-ում կոտրել են մի քանի կայքեր և հայտարարել Երրորդ աշխարհամարտի սկիզբը’

877

Ցանցահենները կոտրել են ամերիկյան New York Post  թերթի և United Press International լրատվական գործակալության Twitter-յան կայքէջերը և այնտեղ մի քանի կեղծ լուրեր են տեղադրել, հաղորդել է  Washington Times –ը:

 ԶԼՄ-ների տվյալներով՝ կայքը կոտրելուց քիչ անց այնտեղ լուր է հայտնվել, թե ՉԺՀ-ին պատկանող հականավային հրթիռներից մեկը խոցել է ամերիկյան գերծանր ատոմային USS George Washington ավիակիրը: Դրան հաջորդել է երկրորդ կեղծ լուրը: Դրանից քիչ անց խմբագիրներից մեկն իր միկրոբլոգում գրել է, «Twitter-ում մեր ալիքը կոտրել են»: Ներկայում բոլոր կեղծ լուրերը հեռացվել են: Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:

Գրոհների մասին տեղեկությունն ստացվել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը կիբեռհանցագործության բնագավառում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր Լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը «Յունայթեդ»-ի կազմը համալրելու համար կծախսի 150 մլն ֆունտ’