‘Ցանցահենները Թուրքիայի 50 միլիոն քաղաքացիների տվյալների բազան են կոտրել’

1295

Հակերների խումբը համացանցում տեղադրել է տվյալների բազա, որը, իրենց հատարարության համաձայն, պարունակում  է Թուրքիայի 50 մլն քաղաքացիների, այդ թվում՝  երկրի նախագահի և վարչապետի անձնական տվյալները:

Փորձագետների կարծիքով՝ եթե ցանցահենների հայտարարությունը հաստատվի, դա կլինի անձնական տվյալների ամենամեծ արտահոսքն աշխարհում: Անձնական տվյալների հրապարակումը սպառնալիքի տակ է դնում Թուրքիայի բնակչության մեծ մասի անվտանգությունը, կարծում են նրանք:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը կազմում է 77,6 մլն մարդ:

Թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը՝ առայժմ հայտնի չէ: Ենթադրվում է, որ հակերների գրոհի թիրախը եղել են Թուրքիայի  իշխող վերնախավը և անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Associated Press գործակալությունը տեղեկացրել է, որ հրապարակված բազայից ստուգել է Թուրքիայի տասը քաղաքացիների նույնականացման համարները, և դրանցից ութը ճիշտ են դուրս եկել: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Բեկենբաուեր. «ՉԼ-ի եզրափակչում «Բավարիա»-ն 11 մետրանոց հարվածաշարով կհաղթի «Բարսելոնա»-ին՝ 5-4»’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը կոչ է անում քաղաքացիությունից զրկել ահաբեկչության աջակիցներին’