‘Ցանցահենները թվիթերում Մեդվեդևի անունից սադրիչ հաղորդագրություններ են տարածել’

994

Ցանցահենները կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ռուսալեզու էջը Թվիթերում: Օգոստոսի 14- առավոտյան անհայտ անձինք հրապարակել են մի քանի սադրիչ հաղորդագրություններ Ռուսաստանի վարչապետի անունից:

Առաջին կասկածելի գրառումը հայտնվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ին. «Հրաժարական եմ տալիս: Ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Կներեք:»:

Մի քանի րոպեից ցանցահենները ևս մեկ հաղորդագրություն են տեղադրել, որտեղ վարչապետը իբր թե հայտարարել է, որ կդառնա «ազատ լուսանկարիչ»:

Այնուհետև ևս մեկ գրառում է հայտնվել, որտեղ Մեդվեդևի անունից հաղորդվում էր, որ իրեն իբր թե ստիպել են վերանայել wi-fi-ի կետեր մուտք գործելու կանոնները:

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ վարչապետի էջը կոտրվել է:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում մահացել է մետրոպոլիտենի վթարից տուժած Մերի Քոչարյանը’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’