‘«Ցավալիորեն կորցնում ենք այն, ինչ ձեռք ենք բերել Ղարաբաղյան շարժման տարիներին»’

1390

Տաթևիկ Պողպատյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Այս տարի՝ փետրվարին, լրացավ Ղարաբաղյան շարժման 25 տարին: Զարամանալի է, բայց փաստ, որ 25 տարի անց Հայաստանում դեռ քննարկումները շարունակվում են. ի վերջո այդ շարժումը ինչպիսի՞նն էր, հեղափոխությո՞ւն էր, թե՞ ոչ, ազգային ազագատրագական շարժո՞ւմ էր, թե՞ դեմոկրատական: Երբեմն կարող ես լսել և այսպիսի մտքեր. «Պետք էր մեզ, գյոզալ երկիրը քանդեցին» կամ « մենք եքա Սովետի քաղաքցի էիք, հիմա ինչ…», «էդ Ղարաբաղը ում էր պետք», «Անկախացանք, որ մութ ու ցրտի մեջ ապրե՞նք», « էս ինչ թազա բան ԲԵՐԻՆ՝ ընտրություններ, էն ժամանակ լավ էր, նշանակոում էին ու վերջ»:
Այս ամենը, կարծում եմ, նրանից է, որ պատերազմի տարիներին դժվար էր վերիմաստավորել այն, ինչ եղավ ու ինչի համար եղավ, դրանից հետո էլ իշխանություններին դա պետք չէր: Ցավալի է, որ այսօր մենք իրար հետևից կորցնում ենք այն, ինչ ձեռք բերեց Ղարաբաղյան շարժումը՝ Արցախի ինքնորոշվելու հնարավորությունը, հաղթանակած քաղաքացու ոգին, դեմոկրատական պետություն ստեղծելու ձգտումը, ընտրության ինստիտուտը: Այսօր Հայաստանում նորից իշխում է բռնապետական ռեժիմ՝ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, որը տիպաբանորեն նույն Կոմունիստական կուսակցությունն է: Հետևաբար մեզ պետք է նոր համաժողավրդական շարժում կամ էլ նախորդը կիսատ է մնացել … ու մենք պետք է այն շարունակենք, տանենք այն մինչև վերջ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի նախկին անդամների ինքնահռչակ ու փակ նիստ’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյան. Ժամանակը ստիպելու է, որ բոլորը հավաքվեն Տեր-Պետրոսյանի շուրջը’