‘Ցեղասպանության գործով վճիռ՝ Սերբիայի և Խորվաթիայի վերաբերյալ’

1114

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը ցեղասպանության գործով վճիռ է կայացնում Սերբիայի և Խորվաթիայի վերաբերյալ:

Խորվաթական կառավարությունը պնդում է, որ 1991 թ. Սերբիան ցեղասպանություն է իրականացրել Վուկովար քաղաքում և երկրի այլ բնակավայրերում:

Սերբիան նույնպես հակընդդեմ հայց է ներկայացրել՝ Խորվաթիային մեղադրելով իր տարածքից առնվազն 200 հազար սերբերի արտաքսելու համար:

Նախկին Հարավսլավիայում 1991-1995 թթ. պատերազմում զոհվել է մոտավորապես 20 հազար մարդ:

Խորվաթիան առաջին հայցը Միջազգային դատարան է ներկայացրել 1999 թ.՝ մեղադրելով սերբերին և այն ժամանակվա նախագահ Սլոբոդան Միլոշևիչին՝ խորվաթների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մեջ:

2010 թ. Սերբիան հակընդդեմ հայց ներկայացրեց՝ հայտարարելով, որ Խորվաթիայի կողմից Սերբիայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո սերբերը վտարվել են այդ երկրից:

Ակնկալվում է, որ Հաագայի դատարանի վճիռը լույս կսփռի այն բանի վրա, թե իրականում ինչ է կատարվել Բալկանների համար այդ սև օրերին:

BBC-ի թղթակիցը նշում է, որ թեպետ ցեղասպանությունը համարվում է ամենալուրջ հանցագործությունը, այն ապացուցելը բավական դժվար է: Հաագայի դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք այդ երկրներն իրականացրել են ցեղասպանություն, արդյո՞ք ցեղասպանության կոչեր արել են կամ մասնակցել են դրա իրականացմանը: Երկու երկրներն էլ պատրաստակամություն են հայտնել ընդունել դատարանի վճիռը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ճապոնական Մեսսի»-ն դարձել է «Ռեալ»-ի ակադեմիայի աստղը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դոնբասի անջատականներն ուզում են օրինականացնել ռազմաճակատի նոր գիծը’