‘Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի Ազգային Ժողով ‘

799

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն կրկին խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին օրինագիծ:

Ֆրանսիական խորհրդարանը կրկին առաջարկում է մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ գործած հանցագործությունների, այդ թվում`Հայոց ցեղասպանության ժխտման համար, այս մասին հաղորդում է PanArmenian.net-ը՝ հղում անելով Nouvelles d\’Arménie-ին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրենքը Ցեղասպանության ժխտման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

Նախորդ հոդվածը’46 որդեգրված ռուսաստանցի երեխաներ հակաամերիկյան օրենքի պատճառով ԱՄՆ չեն գնա ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Գալիցկի. Ընդունում եմ ԲԿՄԱ-ի մարզիչի գրազը’