‘Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի հեղինակը կոչ է անում դադարեցնել թրեյլերի տարածումը’

1477

Հայոց ցեղասպանությանը նվիրված «The GENEX» ֆիլմի հեղինակ Արտակ Սևադան (Art Sevada) կոչ է անում անմիջապես դադարեցնել ֆիլմի ոչ պաշտոնական թրեյլերի տարածումը: Ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ և պրոդյուսեր Արտակ Սևադան «Արմենպրես»-ին հայտնել է, որ համացանցում լայն տարածում գտած «The GENEX» ֆիլմի այսպես կոչված «պաշտոնական թրեյլերը» չի պատրաստվել EdgeArt Entertainment Inc.-ի կողմից:

«Ֆիլմին վերաբերող բոլոր ոչ պաշտոնական տեսանյութերը չեն ներկայացնում «The GENEX»-ը և պետք է անմիջապես հեռացվեն համացանցից: Որոշ անհատներ կազմակերպության «YouTube»-ի անհատական էջից արտատպել են թրեյլերը, որ արվել էր ներդրողներին ոգևորելու համար, և այն ներկայացրել, որպես լուրջ և ավարտուն աշխատանք: Այն ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ ֆիլմը ներկայացնող պաշտոնական թրեյլեր»,- նշել է պարոն Սևադան: Ֆիլմի հեղինակը խնդրել է անտեսել նման տեսնյութերը մինչև «YouTube» վիդեոհոսթինգը կհեռացնի այն իրենց բողոքարկման համաձայն:

Ֆիլմի սցենարի համահեղինակններն են Ալան Քաթցը և Թիրո Ջաֆեթը, գործադիր պրոդյուսերներն են Ռիչարդ Սաերսթեյնը և Գարի Թիթիզյանը: Նկարահանումները կսկսվեն 2013 թվականի վերջերից:

 

Նախորդ հոդվածը‘«Հայոց արծիվները» տոնում են առաջնորդի տարեդարձը. «Ձեր՝ Խաչիկ Ասրյան տեսակը, միշտ առաջնորդում է մեզ»’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Բորուսիա». մեկնարկային կազմերը’