Ցեղասպանության վտանգն ուղեկցում է մեզ. Ալիք Մեդիա

3867

1990 թվականի օգոստոսի 23-ից մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը «ցեղասպանության վտանգ» արտահայտությունը՝ որպես սպառնալիք, երբեք չի շրջանառվել մեր քաղաքական խոսույթում։ Հիշո՞ւմ եք, որ նախագահներ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նույնինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առաջին շրջանում) երբեւէ օգտագործած լինեն սույն արտահայտությունը։

Չի եղել։

Այսինքն՝ եղել է մի անգամ, երբ 1996 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում մնալու անկարելիությունը, ակնարկեց «ցեղասպանության վտանգ»-ն ու վետո դրեց ընդունվելիք փաստաթղթի վրա։

Պետության անունից դրեց։

1990-ի օգոստոսից պետական շինարարություն նախաձեռնած քաղաքական ուժը՝ Հայոց համազգային շարժումը, պետությունը դիտարկում էր որպես ցեղասպանության վտանգը չեզոքացնող ու բացառող մեխանիզմ։ Այդպես էլ եղավ, եւ ինչպես Վազգեն Սարգսյանն էր մի ելույթում ասում՝ «թուրքը մեզ չկերավ»։

Ցեղասպանության վտանգը որպես սպառնալիք առաջացավ եւ ազգային մեր եթերում սկսեց հնչել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո։ 

Տիգրան Պասկեւիչյան

Ամբողջական նյութն՝ այստեղ։

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց Ցեղասպանության մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը լուսանկար է հրապարակել՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին