‘Ցեղասպանությունն անարգած Ռումինիայի դեսպանը շարունակում է պաշտոնավարել- CivilNet ‘

894

Հայոց ցեղասպանության մասին աղմկահարույց մեկնաբանություններ արած Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն շարունակում է պաշտոնավարել Հայաստանում, տեղեկացնում է ՍիվիլՆեթը:

2014թ. նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած քննարկմանը վիրավորական հայտարարություններ էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այդ մասին հոդված հրապարակվելուց հետո դեսպան Վասիլեն ներողություն խնդրեց, իսկ Ռումինիայի արտգործնախարարությունը նրան Բուխարեստ կանչեց՝ խորհրդակցությունների նպատակով:

ՍիվիլՆեթ՝ արտգործնախարարության ուղղված հարցին՝ արդյո՞ք դեսպան Վասիլեն անցանկալի անձ կհայտարարվի, ԱԳՆ լրատվական ծառայությունը պատասխանել է.

 «Դեսպան Վասիլիեն պաշտոնապես ներողություն է հայտնել իր հայտարարությունների համար, իսկ Ռումինիայի ԱԳՆ-ն այդ միջադեպի առթիվ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.

 

Նախորդ հոդվածը‘«Genealogy» խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Ռունին գոհ է, որ խաղում է կիսապաշպանությունում»’