‘Ցզյա Չժան-կե. «Ֆիլմերը մարդկանց համախմբելու ուժ ունեն: Միայնակ ֆիլմ նայելը վտանգավոր երևույթ է»’

1028

Այսoր Հետահայաց  ցուցադրությունների մեկնարկը կտրվի աշխարհահռչակ չինացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր Ցզյա Չժան-կեի  «Նատյումորտ» ֆիլմի ցուցադրումով:  Իսկ մինչ այդ ճանաչված ռեժիսորը վարպետաց դաս է անցկացրել կինոսիրողների հետ, որի ընթացքում պատմել է իր  ու իր ստեղծած ֆիլմերի մասին: 

Ասիացիերի ռեժիսորների կուտակած կյանքի փորձը, մարդկանց և աշխարհը ճանաչելու ցանկությունը, անցած դժվարին ճանապարհը իրենց արտոցուլումն են գտնում  ֆիլմերում: Ինչպես կորաեցի Կիմ ԿԻ-դուկը, այնպես էլ չինացի Ցզյա Չժան-կեն  միանգամից չեն եկել կինո, ունեցել էն դառն ու դժվարին մանկություն, փորձ ու իմաստնություն ձեռք բերել կյանքի իրական ոլորաններում, որդեգրել իրենց հատուկ կյանքի փիլիսոփայություն ու ներկայացրել են այն աշխարհին: Ցզյա Չժան-կենը ևս ծնվել է չինական փոքրիկ, աղքատիկ քաղաքում: Ծննդավայրի մարդկանց աղքատիկ կյանքը դժվարությունները նրա մեջ հարցեր են ծնել և նա փորձել է գտնել պատասխանը:  Նա միանգամից չի ընտրել ռեժիսորի ուղին:  Սկզբում փորձել է գրականության միջոցով մարդկանց հասցնել իր խոհերն ու ապրումները, բայց կարճ ժամանակ անց հասկացել է, որ  աղքատությունն ու անգրագիտությունը շատերի համար իր ուղերձները դարձնում են անհասանելի: Հետո զբաղվել է նկարչությամբ, բայց որոշ ժամանակ անց նրան գրավել է կինոյի աշխարհը, որի միջոցով նա կկարողանար բոլորին պատմել իր ապրումների ու զգացումների, իր փիլիսոփայության մասին: Ռեժիսորի  առաջին երեք ֆիլմերը նրա հայրենի քաղաքի կյանքն են ցուցադրում: «Այդ ֆիլմերը աղքատ գյուղացի մարդկանց մասին են, իսկ չորրորդ՝ «Աշխարհ» ֆիլմը ներկայացնում է այն գյուղացիներին, ովքեր տեղափոխվել են քաղաք»,- ասել է ռեժիսորը: 

Ըստ Չժան-կեի` կինոաշխարհում իր համար շատ ուսանելի են եղել հատկապես իտալական, ֆրանսիական, ճապոնական և Խորհրդային Միությունում ստեղծված ֆիլմերը, որոնք ուսումնասիրելով՝ մեծ փորձ է ձեռք բերել: «Իմ ուսուցիչների գրեթե կեսը Խորհրդային միության ռեժիսորներ են, և նրանց ազդեցությունն ինձ վրա ես զգում եմ մինչև օրս»,- ասել է ռեժիսորը:

Չժան-կեն ֆիլմերում կարևորել է երաժշտությունն ու մշակույթը: «Ես նկարահանում եմ և՛ վավերագրական, և՛ խաղարկային ֆիլմեր, սակայն կարծում եմ, որ այս երկու ժանրը կարելի է օգտագործել  մեկ ֆիլմում, ինչն արել եմ «24 ժամ քաղաք»-ում»,- ասել է նա:

«Երբեմն ոչ պրոֆեսիոնալ դերասանները կարող են  ավելի լավ կերտել կերպարը: Երբ դերասանին ասում ես` հոգնած մարդու կեցվածք ընդունի, նա մտածում է այնպես չփռվի, որ իր մարմինը վատ դիրքում լինի, իսկ ոչ դերասանը չունի այդ խնդիրը»,- ասել է ռեժիսորը՝ հավելով, որ ինքը սիրում է աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ:

 ճանաչված ռեժիսորը խորհուրդ է տվել բոլորին միայնակ ֆիլմեր չդիտել. «Ես նկատել եմ, որ մարդիկ սկսել են միայնակ դիտել ֆիլմեր, բայց կարծում եմ, որ ֆիլմերը մարդկանց համախմբելու ուժ ունեն: Միայնակ ֆիլմ նայելը վտանգավոր երևույթ է»:   

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել դիվերսիոն գործողության հետ կապված’
Հաջորդ հոդվածը‘Մովսիսյանը ցուցարարներին «խոստումներ է տվել». հայտնի չէ՝ ում անունից ‘