Ցիցիպաս. «Կիրյոսը փչացրեց մեր հարաբերությունները»

211

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը խոսել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսի հետ հարաբերությունների մասին:

«Կիրյոսը փչացրեց մեր հարաբերությունները: Ես ոչինչ չեմ արել: «Ուիմբլդոն-2022»-ում ես փորձում էի մրցակցել, իսկ Նիկը խեղկատակություն էր անում: Նրա տրամադրությունը կախված է, թե ինչպես կարթնանա ամեն օր»,- Ցիցիպասի խոսքը մեջբերում է լրագրող Լուիջի Գատոն:

Հիշեցնենք, որ 2022 թվականին կայացած Ուիմբլդոնում Կիրյոսը 4 սեթում հաղթել էր Ցիցիպասին (6-7 (2-7), 6-4, 6-3, 7-6 (9-7)): Երկրորդ սեթը պարտվելուց հետո Ցիցիպասը գնդակն ուղարկել էր տրիբունա, իսկ Կիրյոսը պահանջել էր որակազրկել մրցակցին:

Այս միջադեպից հետո մարզիկների հարաբերություններն այնքան էլ լավ չեն: 2022 թվականի դեկտեմբերին Կիրյոսն ու Ցիցիպասը զուգախաղով մասնակցել էին ցուցադրական հանդիպման:

Նախորդ հոդվածը«Ատլետիկոն» չի պատրաստվում հեռացնել Սիմեոնեին
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Թուրքիայում