‘Ցմահ դատապարտյալը կարել է բերանը ‘

291

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Հիշեցնենք, ամիսներ առաջ դատապարտյալը ես մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից: Հայտնում է jfhr.am-ը: Այս անգամ նման քայլի դիմելու պատճառները կայքին հայտնի չեն, սակայն հայտնի է ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության փաստը արդարադատության համակարգի ղեկավարության կողմից: Սա են վկայում այն բազմաթիվ բողոքներն ու դիմումները, որով ցմահ դատապարտյալները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն ապարդյուն: 

Ցմահ դատապարտյալները վերջին տարիներին ամբողջությամբ հայտնվել են մեկուսացման մեջ.կտրված է նրանց կապը հանրության ու լրատվամիջոցների հետ: Միակ հստակ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է ցմահ դատապարտյալների մասին, դա նրանց շարքերից աստիճանաբար հեռացող մահվան դեպքերով կոնկրետ անձինք են:

 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Այս խաղում ամենակարևորն արդյունքն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զգուշացեք, վարորդներ. Նոր տեսախցիկներ են տեղադրվելու’