‘Ցմահ դատապարտյալը կարել է իր բերանը’

764

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Այս մասին հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի կայքը և հիշեցնում, որ ամիսներ առաջ դատապարտյալը ես մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից: 
Այս անգամ նման քայլի դիմելու պատճառները հայտնի չեն, սակայն հայտնի են ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության փաստը արդարադատության համակարգի ղեկավարության կողմից: Սա է վկայում այն բազմաթիվ բողոքներն ու դիմումները, որով ցմահ դատապարտյալները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն ապարդյուն: 
Ցմահ դատապարտյալները վերջին տարիներին ամբողջությամբ հայտնվել են մեկուսացման մեջ.կտրված է նրանց կապը հանրության ու լրատվամիջոցների հետ: Միակ հստակ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է ցմահ դատապարտյալների մասին, դա նրանց շարքերից աստիճանաբար հեռացող մահվան դեպքերով կոնկրետ անձինք են:

Նախորդ հոդվածը‘Զգուշացեք, վարորդներ. Նոր տեսախցիկներ են տեղադրվելու’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 9-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ. դոլար ‘