‘Ցյուրիխի տաքսին ամենաթանկն է աշխարհում’

1051

Ցյուրիխի տաքսին ճանաչվել աշխարհում ամենաթանկը: Այնտեղ մեքենա պատվիրելն ավելի թանկ արժե, քան Փարիզում, Լոնդոնում և նույնիսկ Նյու Յորքում, հայտնում է mignews.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

Արդյունքների ամփոփման և վերլուծություն իրականացնելու համար ներգրավվել են Simon Kucher&Partners գերմանական ծառայության մարկետոլոգներն ու դիտորդները: 3 կմ ճանապարհորդությունը Ցյուրիխում արժե 19.17 դոլար:

Համեմատության համար, Ամստերդամում նույն երթուղին արժե 12.38 դոլար: Լոնդոնում այն կարժենա 11.87 դոլար, Բեռլինում՝ 11.75 դոլար, Վիեննայում՝ 10.80, Սիդնեյում՝ 9.35, Փարիզում՝ 7.66 դոլար: Ամենաշահավետը նյույորքյան տաքսիով ուղևորությունն է, որը կարժենա 7 դոլար:

Հետազոտությունն իրականացրած ընկերության ներկայացուցիչը գները բացատրել է բնակիչների բարեկեցությամբ: Համաձայն կարծիքի, բարեհաջող քաղաքները պարզապես արդարացնում են այդ գները: Կյանքի մակարդակը այդ քաղաքներում շատ ավելի բարձր է, քան ուրիշ քաղաքներում:

Մեր կողմից նշենք, որ Երևանում 3 կմ հեռավորության համար տաքսիի ուղևարձը կկազմի 1.5 դոլար:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական բանակի զինվորը մահացել է սեփական զենքի կրակոցից’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Սուարեսի դեբյուտը «Բարսելոնայի» կազմում(տեսանյութ)’