‘Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը չպարզեցին հաղթողին ‘

1245

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում:

Փետրվարի 13-ին Լեւոն Արոնյանը սեւերով մրցել էր նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ՝ պարտվելով 19-րդ քայլում

Փետրվարի 14-ին հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ սեւերով կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:

Առաջին օրվանից հետո առաջատարը Անանդն է, որն ունի 4 միավոր: Ամերիկացի Հիկարու Նակամուրան հավաքել է 3 միավոր, Կրամնիկը՝ 2, իսկ Արոնյանը, Շիրովն ու Գիրին՝ մեկական:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ» – «Լեսթեր»֙ 2:1․ հաղթանակ հանդիպման ավելացրած ժամանակի վերջին րոպեին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Անհատակ ու անանցանելի ճահիճ’