‘Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը պարտվել է Վիշվանաթան Անանդին’

630

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկած Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին: Հայկական շախմատի առաջատարն իր պարտությունն ընդունել է 19-րդ քայլում:

Տուրի մյուս պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը սեւերով ոչ ոքի է խաղացել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան միավորը կիսել է հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Լեւոն Արոնյանը փետրվարի 13-ին խաղալու է նաեւ Վլադիմիր Կրամնիկի հետ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Գերտրուդ Շոլց-Կլինկը՝ «հարսնացուներ բուծողը»’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքը միակողմանի բաց է’