‘Ցյուրիխ. Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոնին’

992

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 28-րդ քայլում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Օրվա մյուս 2 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակներով միավորը կիսել էր ռուս Սերգեյ Կարյակինի հետ: Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը ռուս Վլադիմիր Կրամնիկն է:

Հիշեցնենք, որ Ցյուրիխում հայ գրոսմայստերը հաղթող էր ճանաչվել կայծակնային խաղի մրցաշարում:

Ցյուրիխ, երկրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2797) — Լեւոն Արոնյան (Հայաստան, 2777)՝ 1:0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760) — Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2811)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2783) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776)՝ 0.5:0.5

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ռունին աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, բայց…»’
Հաջորդ հոդվածը‘ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության խորհրդանշական հավաքականն` ըստ Ալեքս Ֆերգյուսոնի’