‘Ցողունային բջիջների ստացման նոր եղանակ է հայտնաբերվել’

1911

Ցողունային բջիջների մասնագետները հաղորդել են խոշոր գիտական հայտնագործության մասին, որը կարող է նոր դարաշրջան բացել փոխպատվաստման և բջջային թերապիայի բնագավառում:

Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են, որ բազմակի կիրառության ցողունային բջիջներ կարելի է ստանալ արյան բջիջները թթվի մեջ ընկղմելով: Հետազոտողները փորձեր են կատարել մկների վրա, որոնք կես ժամ շարունակ ենթարկվել են թույլ թթվային ներգործության: Այժմ համապատասխան փորձ կատարվել է նաև մարդու բջիջների վրա: Ցողունային բջիջները  ընդունակ են վերածվելու մարդկային օրգանիզմի ցանկացած հյուսվածքի: Դրանք արդեն օգտագործում են աչքի, սրտի և ուղեղի հիվանդություններ բուժելիս:

Նոր մեթոդը, որը  գիտնակնների կողմից նկարագրված է Narure ամսագրի վերջին համարում, թույլ կտա էապես էժանացնել և արագացնել ցողունային բջիջների արտադրության գործընթացը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Բացառիկ մանրամասներ Ս. Սարգսյանին Չեխիայում ցուցաբերած «ընդունելությունից». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացին ուզում էր ամուսնանալ Ջորջ Բուշի դստեր հետ’