‘Ցորկը հնարավոր է համարել Յուրգեն Կլոպի վերադարձը ‘

890

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը չի բացառել, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Յուրգեն Կլոպը հետագայում կարող է վերադառնալ:

«Ինչո՞ւ ոչ: Հնարավոր է, որ դա տեղի չի ունենա մոտ ապագայում, բայց Յուրգենը դեռ երիտասարդ մասնագետ է: Նա կարող է հետագայում էլ գլխավորել «Բորուսիան»: Չկա ոչինչ, ինչը կխոչընդոտի դրան»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» գլխավորելու է Թոմաս Տուխելը, ում եռամյա պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հուլիսի 1-ից: 41-ամյա մարզիչը2008-ին Յուրգեն Կլոպին փոխարինել էր նաեւ գերմանական «Մայնցում»:

Նախորդ հոդվածը‘Արջը ներխուժել է Թառաթումբ գյուղի տներից մեկի բակ’
Հաջորդ հոդվածը‘Թանգարանը ցուցադրում է հայ մշակույթի նմուշները՝ ռուսների կողմից դրանք փրկելուց մեկ դար անց ‘