‘Ցորկ. «Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը «Բորուսիայի» գլխավոր նպատակներից է»’

1152

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

-Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը «Բորուսիայի» գլխավոր նպատակներից է: Մրցաշրջանի առաջին հատվածը Մխիթարյանը հիանալի է անցկացրել, և դուք տեսնում եք, թե նա որքան լավ է իրեն զգում Դորտմունդում,-ասել է Ցորկը:

Գերմանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ պատրաստ են պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ սկսել:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը