‘Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է 6 միլիարդ դոլարով’

1844

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում երկու աստիճանով բարձրացել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում՝ ըստ Bloomberg-ի վարկածի, և զբաղեցրել վեցերորդ տեղը: Ընկերության հաշվետվության հրապարակումից հետո նրա կարողությունը կտրուկ մեծացել է 6,2 միլիարդով:

Bloomberg-ը Facebook-ի հիմնադրի կարողությունը գնահատել է 47,6 միլիարդ դոլար:

Ըստ վարկանիշի՝ Ցուկերբերգից ավելի հարուստ են հինգ հոգի. Microsft-ի ստեղծող Բիլլ Գեյթսը, Inditex-ի հիմնադիր Ամասիո Օրտեգան, ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթը, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը և գործարար Կառլոս Սլիմը:

Մոլորակի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունն այսօրվա դրությամբ կազմում է 3,7 տրիլիոն դոլար: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Որ ճանապարհներն են փակ’